Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 13-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը, Լծեն-Տաթև և Տաթև-Աղվանի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Ապարանի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է։…

Կարդալ ավելին

Հաագայում լսվել է Ադրբեջանի շինծու էներգետիկ հայցն ընդդեմ Հայաստանի

Հունվարի 12-ին Հաագայի մշտական արբիտրաժային դատարանի կենտրոնակայանում տեղի է ունեցել դատավարական լսում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նախաձեռնած միջպետական արբիտրաժային գործընթացի շրջանակում։   Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում (Permanent Court of Arbitration) կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը:   Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև…

Կարդալ ավելին

Սյունիքի ճանապարհներին առկա է մերկասառույց, Ջերմուկից Սիսիան, Կապանից Ջերմուկի խաչմերուկ տանող ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։   Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար։   Ջերմուկի խաչմերուկից դեպի Սիսիան տանող և Կապանից մինչև Ջերմուկի խաչմերուկ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։…

Կարդալ ավելին

Մի քանի տասնյակ մեքենաներ են բախվել Իջևան-Սևան-Երևան ճանապարհին

Ճանապարհին մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։   Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում բախվել են 40-ից ավելի ավտոմեքենաներ։   Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով կան վիրավորներ։  

Կարդալ ավելին