Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ. ՀՀ է գալիս Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Հայաստան` մասնակցելու ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։ Պաշտոնյան կհանդիպի Վահագն Խաչատուրյանի, Նիկոլ Փաշինյանի, Մհեր…

Կարդալ ավելին

ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին Հայաստանը կմանսակցի Նիկոլ Փաշինյանի մակարդակով

Հայաստանը ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով: Այս մասին գրում է News.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները։ Նախօրեին ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է ինչպես ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, այնպես էլ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ ԲՐԻԿՍ-ը (անգլ.՝ BRICS — Brazil, Russia, India, China, South…

Կարդալ ավելին

Telegram-ը Դուրովի ձերբակալությունից հետո թարմացրել է իր քաղաքականությունը, հայտնվել է «բողոքարկման» գործառույթ

Telegram մեսենջերը թարմացրել է իր քաղաքականությունը։ Նորամուծությունները թույլ կտան օգտատերերին հայտնել մոդերատորներին մասնավոր խմբերում «անօրինական բովանդակության» մասին՝ համաձայն սոցկայքի Հաճախակի տրվող հարցերի (ՀՏՀ) բաժնում: Մինչ քաղաքականության թարմացումը, մեսենջերը ճանաչել է բոլոր Telegram զրույցները, ներառյալ խմբայինը, որպես մասնավոր: Այս կանոնից միակ բացառությունը ալիքներն ու բոտերն էին: Մեսենջերի ադմինիստրացիան դրանց հետ կապված ոչ մի հարցում չի մշակել։ m24.ru-ի…

Կարդալ ավելին

Իտալիայի հյուսիսում հեղեղումներ են, մի քանի գետեր դուրս են եկել ափերից

Իտալիայի հյուսիսում  հեղեղումներ են, հորդառատ տեղումների պատճառով մի քանի գետեր դուրս են եկել ափերից։ МИР 24-ի հաղորդմամբ, ճանապարհներին սողանքներ են տեղի ունեցել։ Թուրինից ոչ հեռու ջրի ճնշումից երկու կամուրջ է փլուզվել։ Տեղական բնակավայրերի բնակիչները կտրվել են արտաքին աշխարհից։ Մեկ մարդ անհետ կորել է։ Ծանր վնասվել է ափամերձ գոտին։ Փոթորիկ է բարձրացել Տոսկանայի ափին։ Միլանում ջրով են…

Կարդալ ավելին