Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության 108 դեպք, նվազման տեմպը բավարար չէ. Ավանեսյան

Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 108 հիվանդացության դեպք։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։   «Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը դեռ բավարար չէ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք դեպքերի նվազումը»,- նշեց նա։   Ա. Ավանեսյանի խոսքով, իրավիճակը…

Կարդալ ավելին

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 5-ին՝ ժամը 09։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։   Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս…

Կարդալ ավելին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին

Այսօր կառավարությունը հերթական նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի շարքում, ի թիվս այլ նախագծերի, հավանության արժանացրեց նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։   Սակայն այն, ըստ ՀՀ ներքին օրենսդրության, իրավական հաստատման ճանապարհ պետք է դեռ անցնի․ Սահմանադրական դատարանը պետք է փաստի կանոնակարգի դրույթների սահմանադրականության հարցը, այնուհետև այն պետք է…

Կարդալ ավելին

ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ դիտորդական առաքելությունների մտահոգությունները․ Միլլերը՝ Ադրբեջանում կայացած ընտրության մասին

  ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։   «Մենք կիսում ենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ադրբեջանին կոչ ենք անում կատարել ԵԱՀԿ-ի նախկինում արված և առաջիկայում…

Կարդալ ավելին