Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում…

Կարդալ ավելին

Ադրբեջանի Միլի Մեջլիսն արձագանքել է Ալեն Սիմոնյանին

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ադրբեջանական անկլավների վերաբերյալ իրականությունից հեռու հայտարարություններ է արել: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է Միլի Մեջլիսի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Երեքշաբթի օրը Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Երևանը պատրաստ է Բաքվին վերադարձնել խորհրդային տարիներին գոյություն ունեցող անկլավները՝ փոխարենը ստանալով Արծվաշեն գյուղը, որը նույնպես գտնվում էր անկլավային…

Կարդալ ավելին

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ԱԳՆ

Ադրբեջանը շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու նախաձեռնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումից ի վեր Երևանը միջազգային մասնագիտացված կազմակերպություններում, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, մշտապես բարձրացնում է ԼՂ-ում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Դեռևս 2020…

Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանի և Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո Թբիլիսիում կայացել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 27-ին Թբիլիսիում ներկա է գտնվել հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա տարեդարձին նվիրված համերգին: Կառավարությունից հայտնում են, որ միջոցառումը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հովանու ներքո։ Համերգին ներկա են եղել նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս…

Կարդալ ավելին