Ալավերդիում վերացվել է «Համով կաթ»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Համով կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, ք․ Ալավերդի): Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են:

Կարդալ ավելին

«Հեռուստատեսության առջև ծառացած են բարդ խնդիրներ». ՄԻՊ-ի շնորհավորանքը՝ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հայկական հեռուստատեսության սիրելի´ աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Դեռևս 1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 21-ը հռչակել է որպես Հեռուստատեսության համաշխարհային օր։ Կազմակերպությունը պետություններին հորդորում էր տոնել այդ օրն այնպիսի հեռուստատեսային ծրագրերով, որոնք նվիրված էին…

Կարդալ ավելին

ժամանակակից կինոյի զարգացման մարտահրավերները. միջազգային սեմինար Երևանում

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի կինոգործիչների միության համագործակցությամբ «Օրացույց» գիտաստեղծագործական ՀԿ-ն նոյեմբերի 21-26-ը Երևանի Կինոյի տանը կանցկացնի ԱՊՀ երկրների միջազգային սեմինար՝ «Սոլիդարտ. ժամանակակից արվեստը և պետական կառավարումը» խորագրով: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ սեմինարի նպատակն է քննարկել ժամանակակից կինոինդուստրիայի  զարգացման մարտահրավերները, ստեղծել ԱՊՀ երկրների…

Կարդալ ավելին

Երեւանում 10 ամսում ավտովթարներից 66 մահ է գրանցվել. ՔԿ

Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝  1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։…

Կարդալ ավելին