Ռուսաստանն ու Պակիստանը խորացնում են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը․ ԱԳՆ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Պակիստանի փոխարտգործնախարար Սայիդ Հայդեր Շահը Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության մասին», հայտնել է ՌԴ ԱԳ նախարարությունը։   «Կողմերը քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում երկու երկրների փորձը, գնահատականներ են հնչեցրել համաշխարհային և տարածաշրջանային մակարդակներում առկա ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ, հաստատել են իրենց պատրաստակամությունը՝…

Կարդալ ավելին

Արդարադատության միջազգային դատարանի որոշումը նշանակալից է․ մեկ դատական վարույթի շրջանակներում որևէ այլ պետության նկատմամբ այս քանակի ժամանակավոր միջոցներ երբևէ չեն կիրառվել․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշման վերաբերյալ․   «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի կողմից նոյեմբերի 17-ի որոշումը, որը կայացվեց Հայաստանի միջնորդությամբ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում։   Որոշման մեջ Դատարանը նշել է, որ «Միավորված ազգերի կազմակերպության զեկույցների համաձայն՝ ավելի քան 100,000…

Կարդալ ավելին

Սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախից 220 աճյուն է տեղափոխվել ՀՀ, որոնց թվում են պայթյունից զոհերը

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին աջակցել են Արցախից վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը։   «220 աճյուն Ղարաբաղից տեղափոխվել է Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։   Շուրջ 2,500 հեռախոսազանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների…

Կարդալ ավելին

ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է՝ Հայաստանում կասեցվել է Ռուսաստանի ուղարկած դասագրքերի բաշխումը դպրոցներին․ ԿԳՄՍՆ-ից արձագանքել են՝ ուղարկել են փորձաքննության

  ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտնել է, որ Հայաստանում դադարեցվել է Ռուսաստանի կողմից փոխանցված ռուսերեն դասագրքերի բաշխումը դպրոցներին։   «ՀՀ Ազգային ժողովի նախաձեռնությամբ և հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքում, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ, ռուսական կողմին հաջողվել էր լրացուցիչ բյուջետային միջոցներ հայթայթել՝ Հայաստանի դպրոցներին ռուսերեն ուսուցման ավելի քան 50…

Կարդալ ավելին