«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» թեզը փոխարինվել է «Նոր փաստաթուղթ՝ նոր կորուստներ» կարգախոսով. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը կենտրոնացել է Հայաստանի դեմ տարածքային հավակնությունների իրացման վրա, այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ըստ նրա՝ Ադրբեջանի առաջնային պահանջը հայտնի ութ գյուղերի՝ անկլավների հանձնումն է։ «ՀՀ իշխանությունների՝ այդ գյուղերի հանձնման պատրաստակամության պայմաններում Ադրբեջանն այդ հարցը ոչ թե փորձում է քննարկել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում, այլ՝ ուղիղ տարածքային պահանջ է…

Կարդալ ավելին

Արցախի նախագահի՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ԱԱԾ

ՀՀ գլխավոր դատախազությունն Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Նշենք, որ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին՝ խնդրելով Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Կարդալ ավելին

Ընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի նոր անդամ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի դատախազ անդամի ընտրության նիստ:   Դատախազությունից  հայտնում են, որ նախագահող Վարդապետյանի կողմից առաջադրվել է ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Գրիգորյանի թեկնածությունը:   Փակ գաղտնի քվեարկությունը կազմակերպելու նպատակով՝ նիստի մասնակիցները, բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ,…

Կարդալ ավելին

Պատվերով հրդեհ Էջմիածնում. հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը

    Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում տեղի ունեցած հրկիզման փաստը ֆիքսել էր տեսահսկող սարքը:   Ոստիկանությունից հայտնում են, որ այդ մասին ահազանգը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հնչել էր դեռևս հոկտեմբերի 14-ին:   Շինանյութի խանութի աշխատակիցները պահեստում ծագած հրդեհը կարողացել էին մարել իրենց ուժերով: Հետո նաև հաշվել էին, որ պատճառվել էր մոտ չորս միլիոն դրամի նյութական վնաս:…

Կարդալ ավելին