Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել․ Արցախի ՄԻՊ-ը՝ Եվրահանձնաժողովի նախագահի մասին

Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել․ X-ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։   Նա զուգահեռ տեղադրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկարները, որում վերջինս ծաղիկներ է դնում Հոլոքոստի հուշահամալիրում և նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրում է ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի ԵՄ կրկնապատկելու համաձայնագիրը։

Կարդալ ավելին

Բաքուն արձագանքել է Միրզոյանի հայտարարություններին

«Հայաստանը խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները», – ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանում արած հայտարարություններին։ Նշենք, որ Միրզոյանը երեկ միջազգային ամբիոնից կրկին շեշտել է՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումը, հումանիտար ճգնաժամը, լայնածավալ ռազմական հարձակումն ու խաղաղ բնակչության և ենթակառուցվածքների անխտրական թիրախավորումը հանգեցրել…

Կարդալ ավելին

Արցախում հափշտակել են ԱԱԾ-ին պատկանող 6 տարբեր մակնիշի ավտոմեքենանար

ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք օգտվելով Արցախի Հանրապետության ոչ բարվոք իրավիճակից հափշտակել են Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը պատկանող մի քանի տրանսպորտային միջոցներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Հափշտակված ավտոմեքենաներն են 2 հատ Hyundai County, Mercedes Sprinter, Ford Transit, Nissan  Navara, Chevrolet…

Կարդալ ավելին

Հիմնանորոգվել է Շիրակամուտ – Լեռնավան ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) – Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 – կմ1+142 հատվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մոտ 1.4կմ ճանապարհը տանում է դեպի Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայր։   Հիմնանորոգվել են երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա կամուրջը‚ տեղադրվել են ջրահեռացման վաքեր‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։…

Կարդալ ավելին