ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Երևանի տարբեր բուժկենտրոններ՝ տեսակցելու բուժում ստացող արցախցիներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։ Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա»…

Կարդալ ավելին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Անվտանգության խորհրդի հայտարարությունից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, մասնավորապես՝ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակին եւ բռնի տեղահանվածների հիմնախնդրին: Հանդիպումների ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին:…

Կարդալ ավելին

Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է. Ալեն Սիմոնյանը՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականության եւ ագրեսիայի հարցում փաստացի իրականացել են ամենահոռետեսական կանխատեսումները: ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել…

Կարդալ ավելին

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան. ՀՀ ԱՆ

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: ԱՆ-ից  հայտնում են, որ դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար: Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական…

Կարդալ ավելին