Ազատ եմ և ավտանգ. Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնել է՝ անվտանգ տեղում է գտնվում։   «Քանի որ շատերն են հարցնում, թույլ տվեք նշել, որ ես ազատ/անվտանգ եմ: Թեև ես շարունակում եմ ստանալ բազմաթիվ հրապարակային/մասնավոր ատելության վիրավորանքներ/սպառնալիքներ, այնուամենայնիվ, ինձ երբեք չեն տեղեկացրել ադրբեջանական հետապնդման մասին, որի համար որևէ հիմք չկա:   Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ես չեմ կարող…

Կարդալ ավելին

Արցախցիների մասին հրապարակումներում պետք է լինել շատ զգույշ. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է, որ Հայաստանը կարողանա բռնի տեղահանված արցախցիներին դիմավորել պատշաճ մակարդակով։ ՄԻՊ-ը լրագրողների հետ զրույցում ասաց, թե արցախցիների մասին հրապարակումներում պետք է լինել շատ զգույշ։ Մանասյանի համար շատ ցավալի է այն ամենն, ինչ կատարվում է Արցախում ու արցախցիների շուրջ։ «Ցանկացած անձ չի կարող դա նորմալ ընկալել»,- նշեց նա։ ՄԻՊ-ը…

Կարդալ ավելին

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին կալանավորել է 4 ամսով

Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանք է տվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրում են «ահաբեկչություն» ֆինանսավորելու մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական ուժայինները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին

Կարդալ ավելին

Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են․ ԱՆ

ՀՀ բուժհաստատություններում Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են։ Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։ «Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշեցին նախարարությունից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Մինչ օրս ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349…

Կարդալ ավելին