
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ Խնձորեսկում են
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Կոռնիձորից մարզեր տեղափոխելու համար Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները: Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ թվով 25 ավտոբուսներ երեկ ուշ երեկոյան ուղևորվել են և այժմ գտնվում են Խնձորեսկում: Մեր հայրենակիցներին տեղափոխելու դժվարություններով պայմանավորված՝ ավտոբուսները մեկնելու են ԼՂ՝ վերջիններիս մուտքը ՀՀ կազմակերպելու համար: Ավտոբուսների առաջին խմբաքանակը Կոռնիձոր էր…