ԱԺ հանձնաժողովը քննարկում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը (ուղիղ)

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  քննում է Հռոմի կանոնադրության վավերացման նախագիծը՝ Հռոմի ստատուտը: Համաձայնագրի վավերացումը նախատեսում է պարզ ընթացակարգ, ինչպես սովորական նախագծերի, համաձայնագրերի համար է. նախ՝ գլխադասային հանձնաժողովում կքննարկվի, այս դեպքում՝ Պետաիրավական, այնուհետեւ՝ դրական եզրակացություն ստանալուց հետո, հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում այն արդեն կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: ԱԺ-ում Հռոմի կանոնադրության…

Կարդալ ավելին

Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65036 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Կարդալ ավելին

Մայր Աթոռ.Պահանջում ենք, որ պատշաճ արձագանք և գնահատական տրվի՝ կանխելու հետագա նմանատիպ մշակութակործան դեպքերը

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «X»  սոցիալական կայքում տարածվել է տեսանյութ, որում երկու ադրբեջանցի զինվոր կրակում են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի վրա։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված ոչնչացնելու Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգությունը։ Այս և նմանատիպ այլ գործողություններ ցույց են տալիս, որ Ադրբեջանը ամեն կերպ շարունակելու է իր որդեգրած…

Կարդալ ավելին

Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է 11 աճյուն

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն,  մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Չարեքտարի տարածքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքից` 2։ Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո…

Կարդալ ավելին