
Պատճառվել է շուրջ 1,8 մլրդ դրամի վնաս. դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ա.Ե.-ն, այլ քաղաքացիների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով հափշտակել և օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով գույքեր: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացի Ա.Ե.-ն տևական ժամանակ՝ 2008 թվականից մինչև 2011 թվականը` ներառյալ, ճանաչել և տարբեր հարցերով շփումներ է ունեցել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության…