«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում արցախցիներին և առաջարկում թափուր աշխատատեղեր

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն իր աջակցությունն է հայտնում արցախցիներին և առաջարկում թափուր աշխատատեղեր: «Մեր դռները բաց են արցախցի մարզիչների առջև, ինչպես նաև պատրաստ ենք փորձաշրջան կազմակերպել երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Ակումբում առկա են նաև աշխատանքի այլ հնարավորություններ (իրավաբան, գրասենյակի մենեջեր, SMM մասնագետ, անվտանգության աշխատակիցներ, մաքրուհիներ, բանվորներ)։ Մանրամասն տեղեկատվության համար կարող եք կապվել մեզ հետ ձեզ հարմար եղանակով:…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ո՞ւմ միջնորդությամբ և ինչի՞ շուրջ է Սամվել Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ. Աբրահամյան

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի: Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում…

Կարդալ ավելին

Ուղիղ երեք տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը

Ուղիղ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: Միաժամանակ շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի, հրետանու, անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց՝ այդ թվում հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը։ Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր: Թուրք–ադրբեջանական…

Կարդալ ավելին

Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ժամը 22։00-ի դրությամբ հաստատված մահերի թիվը 68 է

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ): Այս մասին հայտնում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։   Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս…

Կարդալ ավելին