VIDEO. Մեր ծրագիրը, իսկապես, բոլոր ծրագրերից տարբերվում է. Տիգրան Արզաքանցյան

VIDEO. Մեր ծրագիրը, իսկապես, բոլոր ծրագրերից տարբերվում է. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցությունը շարունակում է քարոզարշավ իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և ներկայացրել նախըտրական ծրագրերը: Կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի խոսքով, իրենց մշակած ծրագիրը տարբերվում է այլ կուսակցությունների ծրագրերից։ «Մեր ծրագիրը, իսկապես, բոլոր ծրագրերից տարբերվում է, եթե մենք հետևողական լինենք, որ գրվածը կատարենք, մտցնենք գործի մեջ, ամբողջ մեխանիզմը կաշխատի հանուն մեր հայրենիքի: Բոլոր կառույցները ներկայացված են՝ թե ինչ ձևով մենք պետք է աշխատենք, որ բոլոր կառույցները գործեն:Մեր սահամանադրության օրենքի համաձայն, բոլոր ծրագրերը մենք մշակել ենք ու ներկայացրել ենք։ Ես պամանավորվել եմ շատ խոշոր ընկերությունների հետ, որ գան, տարբեր ոլորտներում ներդրումեր կատարեն: Առանց ներդրումների, առանց խոշոր գումարների, դու չես կարող քո աշխատանքը կատարել ու քո երկիրը զարգացնել. ամեն ինչի համար գումար է պետք»,- նշեց Արզաքանցյանը:

 

 

Leave a Reply

Your email address will not be published.