ԱԱԾ. Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է

ԱԱԾ. Երևանի դպրոցներից մեկում ռումբի տեղադրման ահազանգը կեղծ է

Երևանում «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ է։ Այս մասին տեղեկացանք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից։

Նշվեց, որ որոնողական աշխատանեքների արդյունքում որևէ բան չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգի մասին։ Ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։

Leave a Reply

Your email address will not be published.