ԱԳՆ-ն թարմացնում է իր ավտոպարկը. Բելգիայից նոր մեքենա է բերել

ԱԳՆ-ն թարմացնում է իր ավտոպարկը. Բելգիայից նոր մեքենա է բերել

ԱԳՆ-ն նախաձեռնել է իրեն ամրացված ավտոմեքենաները թարմացնելու գործընթաց՝ պահպանելով ՀՀ կառավարության սահմանած ծառայողական ավտոմեքենաների թվի և բաշխվածության նորմերը:

 

Հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ է ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների թիվը:

 

ԱԳՆ-ն Հայաստան է ներմուծել Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից գնված 2019թ. արտադրության BMW X3 մակնիշի ավտոմեքենան; Անհրաժեշտ է իրականացնել այդ մեքենայի մաքսազերծումը, որի արժեքը շուրջ 3 մլն 975 հազար դրամ է: Այդ նպատակով հատկացվել է համապատասխան գումարը:

Leave a Reply

Your email address will not be published.