«Երևանը ստացել է Բաքվի պատասխանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական առաջարկներին»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հատնեց Արարատ Միրզոյանը։
«Գիտեք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի նախագծի հինգերորդ առաջարկը, մեր հերթն էր, և մենք դա արեցինք, և հենց երեկ»,-տեղեկացրեց Միրզոյանը:
Նրա խոսքով՝ քննարկումները շարունակվում են, բայց դեմ առ դեմ հանդիպումներ չկան։
«Կան էական հարցեր, որոնց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց Միրզոյանը։