Ադրբեջանի ԱԻՆ տասը մեքենա և 50 հոգանոց թիմը մեկնել է Ստեփանակերտ՝ քաղաքի մերձակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետ կապված որոնողափրկարարական և անվտանգության այլ միջոցառումներ իրականացնելու համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: .
Հաղորդվում է, որ Աղդամ (Ակնա)–Ասկերան–Ստեփանակերտ ճանապարհով դեպքի վայր է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաների շարասյունը։
Բացի այդ, Ադրբեջանի ԱԻՆ 53 մեքենա (անձնակազմի հետ միասին) և անհրաժեշտ սարքավորումները կուղարկվեն Իվանյանի մոտ դաշտային հոսպիտալի կառուցման համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։