Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում «տեղային հակաահաբեկչական միջոցառումներ» են իրականացվում։
«Ղարաբաղում սկսել են տեղային հակաահաբեկչական միջոցառումներ ադրբեջանցի զինծառայողների անվտանգությունն ապահովելու և Ադրբեջանի սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տեղեկացված է»,- նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորադգության մեջ։
Ավելի վաղ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել էր.«Մեզ մոտ զանգվածային հրետանային ռմբակոծություն է»։
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել էր. «Արցախում պատերազմ է»։