Ադրբեջանը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` թիրախավորելով գյուղաշխատանքներ կատարող կոմբայնը. Արցախի ՊՆ

Ադրբեջանը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` թիրախավորելով գյուղաշխատանքներ կատարող կոմբայնը. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան»։

Leave a Reply

Your email address will not be published.