«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վտանգ կա»․Ալեն Սիմոնյան․Հակիրճ լուրեն այսօր (տեսանյութ)

«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վտանգ կա»․Ալեն Սիմոնյան․Հակիրճ լուրեն այսօր (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը մեկնել էր ՌԴ հենց այդ նպատակով։ Նախարարները հանես եկան նաև համատեղ մամլո ասուլիսով, որտեղ համալիր քննարկել են ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։

ԱԳ նախարարությունների ղեկավարները մանրամասն անդրադարձել են տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։

Ինչպես նաև կայացավ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ պատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Your email address will not be published.