Ազգային ժողովի ապրիլի 11-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 24 հարց: Այս մասին որոշում է կայացվել ԱԺ խորհրդի այսօր կայացած նիստում, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ընդգրվել են հետևյալ հարցերը.
– Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն,
– Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին,
– Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրություն,
Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 12-ին օրվա առաջին հիմնական նիստում: Մրցութային խորհրդի որոշման հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջադրվել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը:
Իսկ ՄԻՊ-ի թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Արահիտ Մանասյանն է: