«Անձնավորված որև է կետից դուրս եմ գալիս։ Կենտրոնում մեր պետությունն ու պետականությունն է, և այդ պետականության հիմքեում մեր ազգային պետական ուղենիշները, արժեքներն են։ Եթե համակարծիք եք ուրեմն կարող ենք միասին վերաձևակերպումներ անել»,-խորհրդարանում հայտարարեց Արծվիկ Մինասյանը՝ եզրափակիչ ելույթ ունենալով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստը։
Մինասյանը հայտնեց, որ 2.5 ժամվա քննարկումների ժամանակ հնչել են բազմաթիվ առաջարկներ հայտարարության տեքստի և «Հայաքվե»ի օրենքի նախագծի վերաբերյալ։
«Հաշվի առնելկով, որ այս առաջարկությունները, քննարկումներն արժեքավոր է՝ առաջարկում եմ օգտվելով «ԱԺ կանոնակարգ» օրենքի համապատասխան հոդվածից, հարցի քննարկումը քվերակության փուլում հետաձգել՝ լրամշակելու նպատակով»,-առաջարկեց Արծվիկ Մինասյանը։
Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախագծի մասին հայտարարության տեքստի քվեարկությունը։