ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնում է Բեռլին:
ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված է 14 մարդ:
Նրանց թվում են ՔՊ-ից Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:
Պատվիրակությունում են նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախգահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը և այլք: