Ալիևն օգտագործում է այն հարթակները, որոնք իրեն ձեռնտու են. Սեյրան Օհանյան

Ալիևն օգտագործում է այն հարթակները, որոնք իրեն ձեռնտու են. Սեյրան Օհանյան

«Հայաստանի համար արտաքին քաղաքականությունն այն ուղղություններից մեկն է, որը երաշխիք է ձևավորում մեր անվտանգության համար»,-  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե Ալիևը բրյուսելյան եռակողմ հանդիպումները վերսկսելուն, կարծեք, դեմ չէ,  Հայաստանն ի՞նչ օրակարգով պետք է գնա այդ հանդիպման, եթե հաջողվի կազմակերպել։

Օհանյանը նշեց, որ բացառապես Հայաստանի շահերից ելնելով պետք է գնալ այդպիսի հանդիպումների, իսկ այսօրվա վիճակը, մանավանդ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը, այն կարևոր ու գործուն կետերի բացակայությունը, որ խաղաղության պայմանագրի մեջ բացակայում են ու Արցախի հարցի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքը հետին պլան են գցում այսօրվա խաղաղության գործընթացն ու բերում է այն եզրակացության, որ Ադրբեջանի կողմից խաղաղության գործընթացը որոշակի խաբկանք է։

Ըստ նրա,  այդ հարթակներում Հայաստանը պետք է օգտագործի մեր շահերը, ոչ թե անընդհատ գտնվի պարտադրանքի ներքո ու գնա զիջումների։

«Բոլոր հարթակները  պետք է օգտագործվեն, որպեսզի մենք ունենանք որոշակի հաջողությունները։ Այդ որոշումները պետք է իշխանություններն ընդունեն, քանի որ իրենք ենք բանակցային գործընթացի մեջ, Ադրբեջանի հետ կապի մեջ, բայց, ինչպես տեսնում ենք, Ալիևն իր գործունեությունն իր շահերի համար է օգտագործում։ Մեկ օգտագործում է  արևմտյան հարթակը, մեկ հետխորհրդային հարթակը։ Այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է, այնտեղ նա իր օրակարգն առաջ է տանում։ Մենք կարող ենք բացառապես մասնակցել այնպիսի գործողությունների, այնպիսի հարթակներում քննարկումներին, որտեղ Հայաստանի շահն է առաջ տարվելու»,- ասաց Ս. Օհանյանը։

Leave a Reply

Your email address will not be published.