Ակցիայից հետո ընդդիմադիր 10 պատգամավորների նկատմամբ նկատողություն հայտարարվեց

Ակցիայից հետո ընդդիմադիր 10 պատգամավորների նկատմամբ նկատողություն հայտարարվեց

Ազգային ժողովում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կազմակերպած քաղաքական ակցիայից հետո, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ, ընդդիմադիր 10 պատգամավորի նկատմամբ նկատողություն հայտարարվեց: Ըստ որոշման՝ 10 պատգամավոր հեռացվել են նիստերի դահլիճից մինչև օրվա վերջ և չեն կարող ներկա գտնվել նիստին:

«Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը հեռացվում են մինչև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- նիստի վերսկսումից հետո հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր մյուս պատգամավորներն էլ ի աջակցություն գործընկերների՝ դուրս եկան նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ քաղաքական ակցիա է արել և չի իջնել ամբիոնից։

 

Leave a Reply

Your email address will not be published.