Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են. Լարսը նույնպես փակ է բեռնատարների համար

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են. Լարսը նույնպես փակ է բեռնատարների համար

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերեւութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Leave a Reply

Your email address will not be published.