Այս պահին մարդաշատ է Ստեփանակերտի օդանավակայանը, թեև Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորել էր քաղաքի բնակչությանը չտրվել խուճապային տրամադրությունների և տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ չճանապարհվել դեպի օդանավակայան:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանում տեղակայված են ռուս խաղաղապահները։
Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Արցախում իրենց հիմնական բազայում կա ավելի քան 2000 խաղաղ բնակիչ, որից ավելի քան 1000-ը երեխաներ են։