Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլի արդյունքներով Մարիամ Մկրտչյանը 2-րդ հորիզոնականում է

Աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլի արդյունքներով Մարիամ Մկրտչյանը 2-րդ հորիզոնականում է

Ավարտվեց շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 6-րդ խաղափուլը:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, աղջիկների առաջնությունում Մարիամ Մկրտչյանն ունի 5 միավոր և գտնվում է 2-րդ հորիզոնականում: Միլենա Գասպարյանն ունի 4 միավոր:

Պատանիների առաջնությունում Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը ունեն 4.5 միավոր, Արսեն Դավթյանը՝ 3.5 միավոր:

Հաջորդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 9-ին։

Leave a Reply

Your email address will not be published.