Առանց ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման, տարածաշրջանում խաղաղությունը իրատեսական չենք համարում․ Միրզոյան

Առանց ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման, տարածաշրջանում խաղաղությունը իրատեսական չենք համարում․ Միրզոյան

Եվս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել մեր դիրքորոշումը այն մասին, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակում պետք է լուծում գտնեն ԼՂ ժողովրդի իրավունքներին ու անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Անշուշտ, խնդիրների այս խումբը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեծ գործընթացի մաս են։ Տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատումը, առանց ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրման, իրատեսական չենք համարում»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքներին, թե Հայաստանը ապակառուցողական դիրքորոշում է որդեգրել, Միրզոյանը ասաց․

«Օբյեկտիվ իրականությունը հետևյալն է․ մենք հետաձգել ենք մեր վերջին նախատեսված հանդիպումը, որը պետք է տեղի ունենար Մոսկվայում անցած տարվա տարեվերջին, ու այդ հետաձգումը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված  իրավիճակով։ Մենք այժմ պատրաստ ենք վերսկսել հանդիպումները, բայց նույնիսկ հանդիպման հետաձգման պարագայում, բանակցային գործընթացը երբեք չի ընդհատվել։ Այդ հանդիպման հետաձգումից հետո մենք մի քանի անգամ փոխանակել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ խմբագրական առաջարկներ, առաջիկայում էլ հանդիպումներ տեղի կունենան»։

Leave a Reply

Your email address will not be published.