Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

Առաջին անգամ Փորձագիտական կենտրոնում կիրականացվի դատալեզվաբանական փորձաքննություն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի Տեսաձայնագրման և համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնում առաջին անգամ կատարվելու են գրավոր խոսքի դատալեզվաբանական փորձաքննությունները։

Ինչպես հայտնում է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, փորձաքննության այս տեսակն իր մասնագիտական առանձնահատկություններով արդիական է և ունի մեծ պահանջարկ։

Այս փորձաքննությունը լեզվաբան–փորձագետին հնարավորություն կտա հետազոտել փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը, ամրագրել լեզվաբանական հատկանիշներ, լեզվաբանական կայուն համակցություններ, առանձնահատկություններ, իրեն առաջադրված հարցերին տալ հիմնավոր պատասխաններ և այդ ամենի արդյունքում ձևակերպել ու տալ փորձագետի եզրակացություն։

Փորձաքննության ուղարկված գրավոր կամ բանավոր խոսքը լեզվաբանական հետազոտության ենթարկելիս հաշվի են առնվում լեզվաբանության բոլոր բաժինները՝ հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն, քերականություն, ոճագիտություն և այլն։

Leave a Reply

Your email address will not be published.