Առաջին խաղակեսում Կիպրոսը հաղթեց. հաշիվը 1-0 է

Առաջին խաղակեսում Կիպրոսը հաղթեց. հաշիվը 1-0 է

Ֆուտբոլի Հայաստանի և Կիպրոսի հավաքականներն ընկերական հանդիպում են անցկացնում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Առաջին խաղակեսում հաղթեցին հյուրերը՝ 1:0:

Մեծ տարածքային առավելություն ուներ ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած Հայաստանի թիմը, սակայն մրցակցի դարպասի մոտ իրական գոլային պահ ստեղծել չհաջողվեց։ Իսկ Կիպրոսի թիմը 43-րդ րոպեին առաջին հարվածը կատարեց Ստանիսլավ Բուչնեւի պաշտպանած դարպասին և բացեց հաշիվը։ Անկյունայինից հետո Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի պաշտպան Անդրեաս Կարոն դարձավ գոլի հեղինակ։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի հարվածից հետո Կիպրոսի թիմին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։

Leave a Reply

Your email address will not be published.