Առողջապահության փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի բուժհաստատություններ

Առողջապահության փոխնախարարն այցելել է Սյունիքի մարզի բուժհաստատություններ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է: Փոխնախարարն այցելել է Գորիսի պոլիկլինիկա, Տեղ գյուղի ԱԱՊԿ, Արավուսի Խնածախի ԲՄԿ, ինչպես նաև` Խնձորեսկի ԱԱՊԿ, հանդիպել բուժանձնակազմի հետ, քննարկել ոլորտում իրականացվող բարեփոխումները և լսել նրանց հուզող հարցերը:

Գորիսի պոլիկլինիկան վերանորոգվել և վերազինվել է ամբողջովին նոր ակնաբուժական սարքավորումներով, իսկ մասնագետները վերապատրաստվել են Երևանում և ակնաբուժական հետազոտության ամբողջ ծավալն այսօր արդեն իսկ իրականացվում է տեղում:

Հիշեցնենք, որ այս ծրագիրը կատարվել է պոլիկլինիկայի և Վիենի քաղաքապետարանի Վիեն-Գորիս քույր քաղաքների համագործակցության շրջանակներում:

Արտակ Ջումայանը հանդիպել է անձնակազմի հետ, շրջել և ծանոթացել խնդիրներին, խոսել ոլորտում իրականացվող բարեփոխումների և էլեկտրոնային առողջապահության մասին: Այնուհետև այցելել են սահմանամերձ Տեղ գյուղի ԱԱՊԿ, ինչպես նաև սահմանամերձ երկու ամբուլատորիաները, Խնձորեսկի ԱԱՊԿ և ծանոթացել տեղի խնդիրներին: Նշենք նաև, որ Խնձորեսկի ԱԱՊԿ-ն ներառվել է կառավարության կապիտալ շինարարության ծրագրում:

Leave a Reply

Your email address will not be published.