Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը քննարկելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Հայաստանի խնդրանքով, տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 16-ին։

Leave a Reply

Your email address will not be published.