Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

Ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։

 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը (70 կգ.), 7։3 հաշվով հաղթելով Վրաստանի ներկայացուցիչ Արակի Կեմերտելիձեն, նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

 

Անդրեասյանը կարիերայում առաջին անգամ է դառնում Եվրոպայի չեմպիոն:

Արման Անդրեասյանը 44–օրյա պատերազմում անմահացած Տարոն Անդրեասյանի եղբայրն է։ Տարոնը միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, նա պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։

Սպուտինիկ Արմենիան գրում է, որ Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է եղբորը։

Leave a Reply

Your email address will not be published.