Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106» են առևանգել. Ոստիկաններն արագ գտել են եւ մեքենան, եւ առեւանգողին

Արմավիրի մարզում «ՎԱԶ 2106» են առևանգել. Ոստիկաններն արագ գտել են եւ մեքենան, եւ առեւանգողին

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ճ.-ն դիմել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մեծամորի բաժին և հայտնել, որ փետրվարի 19-ին, ժամը 21:00-ից մինչև փետրվարի 20-ը՝ ժամը 06:00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamhyan.com-ը:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առևանգված ավտոմեքենան գտնվում է Արմավիրի մարզի Մարգարա գյուղի դաշտամիջյան հատվածներից մեկում:

Նշված վայրում՝ դաշտում, հայտնաբերվել է նշված ավտոմեքենան, ինչպես նաև այն գողացած ենթադրյալ կասկածյալին, որին ավտոմեքենայով տեղափոխել են ոստիկանության Մեծամորի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Սերգեյ Մ-ն է, ով խոստովանել է, որ ավտոմեքենան ինքն է գողացել:  Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կասկածյալ Սերգեյ Մ.-ն ոստիակնության Մեծամորի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

Leave a Reply

Your email address will not be published.