Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնականին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնականին

Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի արտահանման կառավարման գծով քարտուղարի օգնական Թեա Քենդլերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

ԱԽ քարտուղարն ընդգծել է երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան և շեշտել տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ առևտրի, ներդրումների, էներգետիկայի և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանը և համագործակցության խորացմանը:

Leave a Reply

Your email address will not be published.