Արտակարգ դեպք Երևանում․ Վիլնյուսի փողոցին հարակից ձորում կրակի դեմ պայքարում են հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները

Արտակարգ դեպք Երևանում․ Վիլնյուսի փողոցին հարակից ձորում կրակի դեմ պայքարում են հրշեջները, պարեկներն ու քաղաքացիները

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ժամը 12․00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում Վիլնյուսի փողոցի մոտակայքում գտնվող ձորում հրդեհ է բռնկվել, և կա վտանգ, որ այն, հնարավոր է, տարածվի, հաղորդում է Shamshyan.com-ը:

 

Օպերատիվորեն ժամանել է Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ ձորի հակառակ կողմում՝ դեպի Դավիթ Բեկի փողոց տանող հատվածում, կրակի դեմ պայքարում են թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

 

Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա մի քանի քաղաքացիների ու հրշեջ-փրկարարների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, ինչը նրանց հաջողվում է։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

 

Կայքի տեղեկություններով, այրվում է շինարարական աղբ։

Leave a Reply

Your email address will not be published.