Արտակարգ դեպք Երևանում․ Փարաքարի ճանապարհին Mercedes է այրվել

Արտակարգ դեպք Երևանում․ Փարաքարի ճանապարհին Mercedes է այրվել

Արտակարգ դեպք Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի թիվ 94 հասցեի մոտ Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են Պողոս Հայրապետյանին պատկանող Mercedes-ում առաջացած կրակը։Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Այրվել է ավտոմեքենայի շարժիչի առջևի հատվածը։

Leave a Reply

Your email address will not be published.