Արցախի Հանրապետությունը հայի արժանապատվությունն է

Արցախի Հանրապետությունը հայի արժանապատվությունն է

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Արցախի անկախության օրվա առիթով գրել է․

 

«Մի ամբողջ կյանք առաջ հայ ժողովուրդը որոշում կայացրեց՝ հռչակեց Արցախի Հանրապետություն: Հազարավոր քաջորդիներ գիտակցաբար նահատակվեցին, բայց որոշումը՝ Արցախի Հանրապետություն ունենալու, չփոխվեց։ Այսօր հայ ժողովրդից 120 000-ին Ադրբեջանն ու նրան աջակցող չհայ մի հանցավոր խմբակ ընտրության առջև են կանգնեցրել՝ կուշտ լինել ու չունենալ Արցախի Հանրապետություն, կամ՝ սոված և ունենալ Արցախի Հանրապետություն:

 

Մենք չենք ընդունում դրանցից ոչ մեկը։

 

Դեռ զուռնա դհոլով, մանուկների զրնգուն ծիծաղով, մեր բազմահազար նահատակված քաջորդիների երկնային հայացքի ներքո նշելու ենք Արցախի Հանրապետության տոնը… Արցախի Հանրապետությունը հայի արժանապատվությունն է»։

Leave a Reply

Your email address will not be published.