ՀՀ բուժհաստատություններում Արցախից Հայաստան տեղափոխված 7 անձ է մահացել, որից 6-ը պայթյունից տուժածներ են։ Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
«Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:
Մինչ օրս ցամաքային եւ օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի եւ Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետեւանքով տուժած բոլոր պացիենտները: