Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ

Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ

Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published.