«Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ»,-այս մասին «X»-ի իր միկրոբլոգում հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հրապարակելով նաև վիրավորում ստացած երեխաների լուսանկարները։
«Այս պահին հավաքագրված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա առնվազն 2 զոհ, այդ թվում՝ մեկ երեխա, և 11 վիրավոր, այդ թվում՝ 8 երեխա»,- հայտնում է Ստեփանյանը։