Արցախում թուրքական մթերք է վաճառվում, հիվանդանացում 6 ամսական աղջնակ է մահացել․ Օրվա հակիրճ լուրերը

Արցախում թուրքական մթերք է վաճառվում, հիվանդանացում 6 ամսական աղջնակ է մահացել․ Օրվա հակիրճ լուրերը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում է: Պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Այցը նպատակ ունի ցույց տալ Հայաստանի աջակցությունը ավերիչ երկրաշարժից մեծամասշտաբ վնասներ կրած Թուրքիային։ Այցի շրջանակում հանդիպել են նաև Միրզոյանն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում պատմական է անվանել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: Նրա խոսքով՝ հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Նրա խոսքով՝ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվում են զարգացումներ։

Մանրամասն տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published.