Արցախում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Ավանեսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

Արցախում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված․ Ավանեսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ քննարկել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: Տեղեկանում ենք ԱՆ լրատվական ծառայությունից։

«Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված»,-նշել է նախարարը:

Հանդիպման քննարկվել են նաև դատաբժշկական- գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:

Leave a Reply

Your email address will not be published.