Արցախում «սուպերնախագահություն է», բացառվում է, որ ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան. MediaHub

Արցախում «սուպերնախագահություն է», բացառվում է, որ ես որևէ ընտրության, կոալիցիայի կամ նույնիսկ քննարկման մասնակցեմ․ Սամվել Բաբայան. MediaHub

Հայկական մամուլը օդից վերցված տեղեկություններ է տարածում, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն։ Ես Երևանում եմ, Արցախ չեմ գնացել, որևէ պաշտոն ստանձնելու նպատակ չեմ ունեցել, առաջարկ ու քննարկում էլ չի եղել։

Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում տարածվող լուրերը, թե վերջինս առաջիկայում ակտիվանալու ծրագրեր է մշակում՝ իր թիմակիցների հետ, փորձելու է ներքաղաքական նոր փուլում իր տեղը հաստատել՝ դրանից բխող հետևանքներով։

Կա վարկած, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է Արցախում նոր՝ միայն իրեն հպատակ իշխանություն ձևավորել։ Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասով, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ: Բաբայանի խոսքով՝ սա պարզապես օրենքի լրացում է։

«Սահմանադրության փոփոխման մասին հարց չկա»,-ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք իրատեսական է, որ այս փուլում Կառավարությունը լուծարվի, վերջինս պատասխանեց՝ հաշվի առնելով այն ներքաղաքական ինտրիգները, որ առկա են հիմա Արցախում, լրիվ իրատեսական է։ Ճշտող հարցին, թե այդ դեպքում հնարավո՞ր է Բաբայանը նոր Կառավարության մաս  կազմի, օրինակ, եթե իր խմբակցությունն ու Արայիկ Հարությունյանի խմբակցությունը կոալիցիա կազմեն ու միասին թեկնածու առաջադրեն,  վերջինս պատասխանեց․

«Արցախում անհնար է այսօր կոալիցիա կազմել։ Կրկնում եմ՝ ոչ ոք ինձ հետ նման քննարկում չի ունեցել և ես էլ այս իրավիճակում Կառավարության մաս կազմելու ցանկություն չունեմ։ Փաստ է, որ Արցախում, ըստ Սահմանադրության, «սուպերնախագահություն է»:

Մանրամասն՝ այստեղ

Leave a Reply

Your email address will not be published.