Արևմտյան զենքի մատակարարումների ձգձգումը Ուկրաինային թույլ չեն տալիս լայնամասշտաբ հակահարձակում իրականացնել․ ISW

Արևմտյան զենքի մատակարարումների ձգձգումը Ուկրաինային թույլ չեն տալիս լայնամասշտաբ հակահարձակում իրականացնել․ ISW

Ուկրաինային արևմտյան արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և տանկեր տրամադրելու գործընթացի ձգձգումը սահմանափակել է Ուկրաինայի հնարավորություններն ավելի լայնածավալ հակահարձակում իրականացնելու՝ ռուսական բանակի անհաջողությունների ֆոնին: Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետների զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ISW-ն  ասում է, որ օգնության դանդաղումը միակ գործոնը չէ, որ սահմանափակում է լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելու Ուկրաինայի հնարավորությունները։ Դրան նաև նպաստում են Ուկրաինայում քաղաքական որոշումների ընդունման առանձնահատկությունները։ Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ռուսական զորքերը ունեին նախաձեռնություն 2022թ-ի փետրվարի 24-ից հուլիսի 3-ը ընկած ժամանակահատվածում։ Դրանից հետո ուկրաինացիները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և օգոստոսին սկսեցին լայնածավալ հակահարձակում՝ նոյեմբերի 11-ին ազատագրելով Խերսոնի շրջանի արևմտյան հատվածը։ Դրանից հետո Ուկրաինան չի կարողացել նոր խոշոր հակահարձակում սկսել, ինչը հակամարտությունը հանգեցրել է դիրքային պատերազմի՝ հնարավորություն տալով ռուսներին վերականգնելու նախաձեռնությունն ու բարձրացնելու ուկրաինական ապագա հակահարձակումների նշաձողը։ Փորձագետները եզրակացնում են, որ արևմտյան օգնության տրամադրման սխեման էապես ազդել է այս հակամարտության բնույթի վրա։

Leave a Reply

Your email address will not be published.