Բաքվում հայտարարում են, թե շփոթել են ռուս խաղաղապահներին ԼՂ զինվորականների հետ

Բաքվում հայտարարում են, թե շփոթել են ռուս խաղաղապահներին ԼՂ զինվորականների հետ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պարզաբանել է, թե ինչու են հանրապետության զորքերը գնդակոծել ռուս խաղաղապահների ավտոմեքենան։

 

Գերատեսչությունը խոստովանել է, որ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակոծության է ենթարկվել մեքենան, որում գտնվել են ռուսական խաղաղապահ անձնակազմի ներկայացուցիչները։

 

Հայտարարության մեջ Գլխավոր դատախազությունը բացատրել է, որ ադրբեջանցի զինվորականները սխալմամբ ռուս խաղաղապահների մեքենան շփոթել են «անօրինական հայկական զինված խմբավորումներին» պատկանող մեքենայի հետ՝ «բարդ տեղանքի և մառախլապատ ու անձրևոտ եղանակային պայմանների պատճառով»։

Leave a Reply

Your email address will not be published.