Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Բերման ենթարկված բոլոր 285 քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ընդհանուր առմամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 285 քաղաքացի, և բոլորը ազատ են արձակվել: Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Leave a Reply

Your email address will not be published.